«ՅՈՒՄԱՆԻԼԱՅՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը այլ վայրում ևս գրավատնային գործունեության լիցենզիա տրամադրելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 223 Ա
24.12.2018
«ՅՈՒՄԱՆԻԼԱՅՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը այլ վայրում ևս գրավատնային գործունեության լիցենզիա տրամադրելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «ժզ» կետը, «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ և 6-րդ մասերը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2017թ. փետրվարի 3-ի թիվ 32-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գրավատնային գործունեության լիցենզավորման կարգի» 4-րդ կետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2018 թվականի դեկտեմբերի 19-ի թիվ 50 արձանագրություն) և հաշվի առնելով «ՅՈՒՄԱՆԻԼԱՅՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից՝ 06.12.2018 թ., 17.12.2018 թ. և 18.12.2018թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված հայտն ու կից փաստաթղթերը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
- Տրամադրել «ՅՈՒՄԱՆԻԼԱՅՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը այլ վայրում ևս՝ ՀՀ, Տավուշի մարզ, գ. Գետահովիտ, 2-րդ փող., 1 նրբ., 47 և ՀՀ, Տավուշի մարզ, գ. Գետահովիտ, 2-րդ փող. 11 (մեծածավալ իրերի պահպանման տարածք) հասցեներում գրավատնային գործունեության լիցենզիա:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2018 թ. դեկտեմբերի 27, ք. Երևան