«Յուփեյ» փակ բաժնետիրական ընկերությանը վճարահաշվարկային կազմակերպության (դրամական (փողային) փոխանցումներ իրականացնելու) լիցենզիա տրամադրելու հայտի քննության կասեցված ժամկետը վերսկսելու և լիցենզիա տրամադրելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 219 Ա
24.12.2018
«Յուփեյ» փակ բաժնետիրական ընկերությանը վճարահաշվարկային կազմակերպության (դրամական (փողային) փոխանցումներ իրականացնելու) լիցենզիա տրամադրելու հայտի քննության կասեցված ժամկետը վերսկսելու և «Յուփեյ» փակ բաժնետիրական ընկերությանը վճարահաշվարկային կազմակերպության (դրամական (փողային) փոխանցումներ իրականացնելու) լիցենզիա տրամադրելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 5-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետը, 20-րդ հոդվածի «ժզ» կետը, «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 285-Ն որոշմամբ հաստատված «Վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզավորումը, մասնաճյուղերի հաշվառումը, վճարահաշվարկային կազմակերպությունների ղեկավարների որակավորումը, վճարահաշվարկային կազմակերպությունների գործունեության վայրին ներկայացվող տեխնիկական հագեցվածության, տարածքային, ծրագրային, անվտանգության պահանջները, ինչպես նաև վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզիաների գրանցամատյանի ձևը, վարման կարգը, դրանում ներառվող տեղեկությունները» կանոնակարգ 17/01-ի 19-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2018 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 95 ԾՕՀ Ա որոշումը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2018 թվականի դեկտեմբերի 19-ի թիվ 50 արձանագրություն) և քննարկելով «Յուփեյ» փակ բաժնետիրական ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված 2018 թվականի հոկտեմբերի 5-ի, 2018 թվականի նոյեմբերի 22-ի, 2018 թվականի դեկտեմբերի 19-ի միջնորդագրերն ու կից փաստաթղթերը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
- Վերսկսել «Յուփեյ» փակ բաժնետիրական ընկերությանը վճարահաշվարկայինկազմակերպության (դրամական (փողային) փոխանցումներ իրականացնելու) լիցենզիա տրամադրելու հայտի քննության կասեցված ժամկետը:
- «Յուփեյ» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել վճարահաշվարկային կազմակերպության (դրամական (փողային) փոխանցումների իրականացման) լիցենզիա:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2018 թ. դեկտեմբերի 27, ք. Երևան