«Դիվիսա էյ էմ» փակ բաժնետիրական ընկերության ներդրումային ծառայությունների մատուցման թիվ 0011 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 215 Ա
 10.12.2018

«Դիվիսա էյ էմ» Փակ բաժնետիրական ընկերության ներդրումային ծառայությունների մատուցման թիվ 0011 լիցենզիան վերաձևակերպելու մասին 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքի 221-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հունվարի 15-ի թիվ 16Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ընկերությունների գրանցումն ու լիցենզավորումը, ներդրումային ընկերությունների և օտարերկրյա ներդրումային ընկերությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցումը, ներդրումային ընկերությունների կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ունենալու համար նախնական համաձայնություն ստանալու կարգը, նրանց կողմից ներկայացվող գործարար ծրագրի ներկայացման կարգը, ձևը և ժամկետները, բանկի կողմից ներդրումային ծառայությունների մատուցման  մասին տեղեկացումը» Կանոնակարգ 4/01-ի 121-րդ կետի 4-րդ ենթակետը և 124-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2018 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 48 արձանագրություն) և քննարկելով «Դիվիսա Էյ Էմ» Փակ բաժնետիրական ընկերության 26.11.2018թ. և 03.12.2018թ. միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ  է .

  1. Վերաձևակերպել «Դիվիսա Էյ Էմ» Փակ բաժնետիրական ընկերության ներդրումային ծառայությունների մատուցման թիվ 0011 լիցենզիան՝ պայմանավորված «Դիվիսա Էյ Էմ» Փակ բաժնետիրական ընկերության ֆիրմային անվանման՝ որպես «Էքուիթի Էյ Էմ» Փակ բաժնետիրական ընկերություն, փոփոխության հետ:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ     Արթուր Ջավադյան

2018 թ. դեկտեմբերի 18, ք. Երևան