«Դիվիսա էյ էմ» փակ բաժնետիրական ընկերությանը լրացուցիչ ներդրումային ծառայություններ մատուցելու լիցենզիա տրամադրելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 202 Ա
23.11.2018
«Դիվիսա էյ էմ» փակ բաժնետիրական ընկերությանը լրացուցիչ ներդրումային ծառայություններ մատուցելու լիցենզիա տրամադրելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի ժզ) կետը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 3-րդ մասը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2018 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 46 արձանագրություն) և քննարկելով «Դիվիսա Էյ Էմ» ՓԲԸ-ի՝ 11.05.2018թ., 05.06.2018թ. և 19.11.2018թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
- «Դիվիսա Էյ Էմ» ՓԲԸ-ին տալ լրացուցիչ ներդրումային ծառայություններ մատուցելու լիցենզիա՝ «իր հաշվին և իր անունից արժեթղթերով գործարքների կատարումը» ներդրումային ծառայություններ մատուցելու համար:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2018 թ. նոյեմբերի 29, ք. Երևան