«Նյու ստոկ» փակ բաժնետիրական ընկերություն «Ջեներալ Ինվեստմենթս» ոչ հրապարակային պայմանագրային միջակայքային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 194 Ա
 19.11.2018

«Նյու ստոկ» Փակ Բաժնետիրական Ընկերություն «Ջեներալ Ինվեստմենթս» ոչ հրապարակային պայմանագրային միջակայքային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի «իթ» կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածը, «Ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների առցանց գրանցման ընթացակարգ» կանոնակարգ 10/29-ի 26-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2018 թվականի նոյեմբերի 14-ի թիվ 45 արձանագրություն) և քննարկելով «Նյու Ստոկ» Փակ Բաժնետիրական Ընկերություն «Ջեներալ Ինվեստմենթս» ոչ հրապարակային պայմանագրային միջակայքային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու համար «Նյու Ստոկ» ՓԲԸ-ի կողմից 2018 թվականի ապրիլի 13-ին, 2018 թվականի ապրիլի 23-ին, 2018 թվականի հունիսի 12-ին, 2018 թվականի հունիսի 21-ին, 2018 թվականի նոյեմբերի 6-ին և 2018 թվականի նոյեմբերի 14-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ  է.

  1. Գրանցել «Նյու Ստոկ» Փակ Բաժնետիրական Ընկերություն «Ջեներալ Ինվեստմենթս» ոչ հրապարակային պայմանագրային միջակայքային ներդրումային ֆոնդի կանոնները։
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ     Արթուր Ջավադյան

2018 թ. նոյեմբերի 20, ք. Երևան