Ա/Ձ Ժիրայր Հովհաննիսյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 624 լիցենզիան վերաձևակերպելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 189 Ա
09.11.2018
Ա/Ձ Ժիրայր Հովհաննիսյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 624 լիցենզիան վերաձևակերպելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 9-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2018 թվականի նոյեմբերի 7-ի թիվ 44 արձանագրություն) և քննարկելով Ա/Ձ ժիրայր Հովհաննիսյանի՝ 10.10.2018թ., 19.10.2018թ. և 30.10.2018թ. միջնորդագրերը և կից փաստաթղթերը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
- Վերաձևակերպել Ա/Ձ ժիրայր Հովհաննիսյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 624 լիցենզիան` կապված փոխանակման կետի գործունեության վայրի փոփոխության հետ (նոր հասցե՝ ՀՀ, ք.Արմավիր, Երևանյան փող. 17/3):
- Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2018 թ. նոյեմբերի 14, ք. Երևան