Ա/Ձ Ռուդիկ Խաչատրյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 659 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 188 Ա
 09.11.2018

Ա/Ձ Ռուդիկ  Խաչատրյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 659 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 36-րդ կետը, հաշվի առնելով Ա/Ձ Ռուդիկ Խաչատրյանի՝ 25.10.2018թ. և 27.10.2018թ. միջնորդագրերը և կից փաստաթղթերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2018 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ 43 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ  է .

  1. Վերաձևակերպել Ա/Ձ Ռուդիկ Խաչատրյանի տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 659 լիցենզիան` կապված Ռուդիկ Խաչատրյանի անձնագրային տվյալների փոփոխության հետ:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ     Արթուր Ջավադյան

2018 թ. նոյեմբերի 14, ք. Երևան