«ՍԻԹԻ» ՍՊԸ-ին փոխանակման կետի (լիցենզիա թիվ 836) մասնաճյուղերի լիցենզիաներ տրամադրելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 187 Ա
09.11.2018
«ՍԻԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը փոխանակման կետի (լիցենզիա թիվ 836) մասնաճյուղերի լիցենզիաներ տրամադրելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 9-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2018 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ 43 արձանագրություն) և քննարկելով «ՍԻԹԻ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 16.10.2018թ., 25.10.2018թ. և 29.10.2018թ. միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
- «ՍԻԹԻ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության թիվ 12 մասնաճյուղին տրամադրել արտարժույթի առուվաճառքի լիցենզիա` Տիգրան Մեծի պողոտա 10 շենք, 14ա, 14բ, 1 և 13 տարածք հասցեում գործունեություն իրականացնելու համար:
- «ՍԻԹԻ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության թիվ 13 մասնաճյուղին տրամադրել արտարժույթի առուվաճառքի լիցենզիա` ՀՀ, ք. Երևան, Րաֆֆու փողոց 55/1 հասցեում գործունեություն իրականացնելու համար:
- «ՍԻԹԻ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության թիվ 14 մասնաճյուղին տրամադրել արտարժույթի առուվաճառքի լիցենզիա` ՀՀ, ք. Երևան, Հ. Հովհաննիսյան թաղամաս 24/7 հասցեում գործունեություն իրականացնելու համար:
- Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2018 թ. նոյեմբերի 14, ք. Երևան