«Հայասա ինվեսթմենթս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Ապրիկո» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 183 Ա
26.10.2018
«Հայասա ինվեսթմենթս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Ապրիկո» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի «իթ» կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածը, «Ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների առցանց գրանցման ընթացակարգ» կանոնակարգ 10/29-ի 26-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2018 թվականի հոկտեմբերի 24-ի թիվ 42 արձանագրություն) և քննարկելով «Հայասա Ինվեսթմենթս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Ապրիկո» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու համար «Հայասա Ինվեսթմենթս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2018 թվականի հոկտեմբերի 15-ին, 2018 թվականի հոկտեմբերի 23-ին և 2018 թվականի հոկտեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
- Գրանցել «Հայասա Ինվեսթմենթս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Ապրիկո» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2018 թ. հոկտեմբերի 30, ք. Երևան