«ԻԶԻ ՓԵՅ» ՍՊԸ վճարահաշվարկային կազմակերպությանը «Յունիստրիմ» («UNISTREAM») արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն տրամադրելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 181 Ա
 26.10.2018

«ԻԶԻ ՓԵՅ» ՍՊԸ վճարահաշվարկային կազմակերպությանը «Յունիստրիմ» («UNISTREAM»)  արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն տրամադրելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «իթ» կետը, «Վճարահաշվարկային hամակարգերի և վճարահաշվարկային  կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածը և 7-րդ հոդվածի 4-րդ մասը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2018 թվականի հոկտեմբերի 24-ի թիվ 42 արձանագրություն) և քննարկելով «Իզի Փեյ» ՍՊԸ վճարահաշվարկային կազմակերպության 2018 թվականի հոկտեմբերի 3-ի և 2018 թվականի հոկտեմբերի 16-ի միջնորդագրերը և կից փաստաթղթերը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ո ւ մ  է .

  1. Տրամադրել «Իզի Փեյ» ՍՊԸ վճարահաշվարկային կազմակերպությանը «Յունիստրիմ» («UNISTREAM») արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ     Արթուր Ջավադյան

2018 թ. հոկտեմբերի 30, ք. Երևան