«ԱԼԵՔՍ ՀՈԼԴԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությւան փոխանակման կետին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թվով 16 լիցենզիաները ուժը կորցրած ճանաչելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 177 Ա
 15.10.2018

«ԱԼԵՔՍ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊԸ փոխանակման կետին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թվով 16 լիցենզիաները ուժը կորցրած ճանաչելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» կետը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 53-րդ կետի 4-րդ ենթակետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2018 թվականի հոկտեմբերի 10-ի թիվ 40 արձանագրություն), «ԱԼԵՔՍ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊԸ-ի 28.08.2018թ., 11.09.2018թ., 18.09.2018թ., 25.09.2018թ. և 02.10.2018թ. միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ  է.

  1. Ուժը կորցրած ճանաչել «ԱԼԵՔՍ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊԸ փոխանակման կետին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 823, 823/1, 823/2, 823/3, 823/4, 823/5, 823/6, 823/7, 823/8, 823/9, 823/10, 823/12, 823/14, 823/15, 823/17 և 823/18 լիցենզիաները:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ    Ներսես Երիցյան

2018 թ. հոկտեմբերի 15, ք. Երևան