Ա/Ձ Կարեն Հակոբյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 243 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 176 Ա
15.10.2018
Ա/Ձ Կարեն Հակոբյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 243 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» կետը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 53-րդ կետի 4-րդ ենթակետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2018 թվականի հոկտեմբերի 10 թիվ 40 արձանագրություն) և Ա/Ձ Կարեն Հակոբյանի 25.09.2018թ. միջնորդագիրն ու կից փաստաթղթերը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
- Ուժը կորցրած ճանաչել Ա/Ձ Կարեն Հակոբյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 243 լիցենզիան:
- Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյան
2018 թ. հոկտեմբերի 15, ք. Երևան