«ԻԶԻ ՓԵՅ» ՍՊԸ վճարահաշվարկային կազմակերպությանը «Նարոդնայա» («Народная») արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն տրամադրելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 175 Ա
 15.10.2018

«ԻԶԻ ՓԵՅ» ՍՊԸ վճարահաշվարկային կազմակերպությանը «Նարոդնայա» («Народная») արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն տրամադրելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «իթ» կետը, «Վճարահաշվարկային hամակարգերի և վճարահաշվարկային  կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածը և 8-րդ հոդվածի 2-րդ մասը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2018 թվականի հոկտեմբերի 10-ի թիվ 40 արձանագրություն) և քննարկելով «Իզի Փեյ» ՍՊԸ վճարահաշվարկային կազմակերպության 15.05.2018թ., 14.06.2018թ., 15.08.2018թ., 28.08.2018թ., 26.09.2018թ. և 05.10.2018թ. միջնորդագրերը և կից փաստաթղթերը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ո ւ մ  է .

  1. Տրամադրել «Իզի Փեյ» ՍՊԸ վճարահաշվարկային կազմակերպությանը «Նարոդնայա» («Народная») արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ    Ներսես Երիցյան

2018 թ. հոկտեմբերի 16, ք. Երևան