«ԷՎՈԿԱԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերությանը «ՎԻԶԱ» («VISA») արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն տրամադրելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 168 Ա
28.09.2018
«ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ-ին «ՎԻԶԱ» («VISA») արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն տրամադրելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «իթ» կետը, «Վճարահաշվարկային hամակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածը և 7-րդ հոդվածի 4-րդ մասը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2018 թվականի սեպտեմբերի 26-ի թիվ 38 արձանագրություն) և քննարկելով «ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ 11.09.2018 թ. միջնորդագիրը և կից փաստաթղթերը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է.
- Տրամադրել «ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ-ին «ՎԻԶԱ» («Visa») արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյան
2018 թ. հոկտեմբերի 2, ք. Երևան