«Դայմենշն» փակ բաժնետիրական ընկերությունը գրանցելու և ներդրումային ծառայությունների մատուցման լիցենզիա տրամադրելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 167 Ա
 28.09.2018

«Դայմենշն» փակ բաժնետիրական ընկերությունը գրանցելու և ներդրումային ծառայությունների մատուցման լիցենզիա տրամադրելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի ժզ) կետը, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասը, 37-րդ հոդվածի 1-ին մասը, քննարկելով «Դայմենշն» փակ բաժնետիրական ընկերության ստեղծումը նախաձեռնող Դավիթ Հակոբյանի և Կարել Խրիս Հոֆստրայի կողմից 25.06.2018 թ., 26.06.2018 թ., 06.08.2018 թ., 05.09.2018 թ., 18.09.2018 թ. և 26.09.2018 թ. ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (26.09.2018 թ. թիվ 38 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ  է.

  1. Գրանցել «Դայմենշն» փակ բաժնետիրական ընկերությունը և տրամադրել ներդրումային ծառայությունների մատուցման լիցենզիա` իր հաշվին և իր անունից արժեթղթերով գործարքներ կատարելու նպատակով:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ    Ներսես Երիցյան

2018 թ. հոկտեմբերի 2, ք. Երևան