«ՈՍԿԵ ԼՈՒՄԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատան կազմակերպման թիվ ԳԳ-Ե 168 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 166 Ա
 28.09.2018

«ՈՍԿԵ ԼՈՒՄԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատան կազմակերպման թիվ ԳԳ-Ե 168 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «իթ» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2017 թ. փետրվարի 3-ի թիվ 32-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գրավատնային գործունեության լիցենզավորման կարգի» 14-րդ կետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2018 թվականի սեպտեմբերի 19-ի թիվ 37 արձանագրություն) և հաշվի առնելով «ՈՍԿԵ ԼՈՒՄԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 24.01.2018 թ., 09.02.2018 թ., 20.02.2018 թ., 27.02.2018 թ. և 10.05.2018 թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված հայտն ու կից փաստաթղթերը՝ կապված գրավատան գործունեության վայրի փոփոխության հետ (նոր հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Անդրանիկի 134/8)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ  է.

  1. Վերաձևակերպել «ՈՍԿԵ ԼՈՒՄԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատան կազմակերպման թիվ ԳԳ-Ե 168 (տրված՝ 14.07.2009 թ.) լիցենզիան:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ    Ներսես Երիցյան

2018 թ. հոկտեմբերի 2, ք. Երևան