«ԷՄԹԻ ՏՐԱՆՍՖԵՐ» փակ բաժնետիրական ընկերություն վճարահաշվարկային կազմակերպության թիվ 20 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 158 Ա
 17.09.2018

«ԷՄԹԻ ՏՐԱՆՍՖԵՐ» փակ բաժնետիրական ընկերություն վճարահաշվարկային կազմակերպության թիվ 20 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «իթ» կետը, «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 7-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 285-Ն որոշմամբ հաստատված  «Վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզավորումը, մասնաճյուղերի հաշվառումը, վճարահաշվարկային կազմակերպությունների ղեկավարների որակավորումը, վճարահաշվարկային կազմակերպությունների գործունեության վայրին ներկայացվող տեխնիկական հագեցվածության, տարածքային, ծրագրային, անվտանգության պահանջները, ինչպես նաև վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզիաների գրանցամատյանի ձևը, վարման կարգը, դրանում ներառվող տեղեկությունները» կանոնակարգ 17/01-ի 8-րդ գլուխը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2018 թվականի սեպտեմբերի 12-ի թիվ 36 արձանագրություն)  և «ՍՏԱԿ ՄԱՆԻ ՏՐԱՆՍՖԵՐ» փակ բաժնետիրական ընկերություն վճարահաշվարկային կազմակերպության 2018 թվականի սեպտեմբերի 7-ի դիմումը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ  է .

  1. Վերաձևակերպել «ԷՄԹԻ ՏՐԱՆՍՖԵՐ» փակ բաժնետիրական ընկերություն վճարահաշվարկային կազմակերպության թիվ 20 լիցենզիան՝ կապված ընկերության անվանափոխության հետ (նոր անվանում՝ «ՍՏԱԿ ՄԱՆԻ ՏՐԱՆՍՖԵՐ» փակ բաժնետիրական ընկերություն):
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ     Արթուր Ջավադյան

2018 թ. սեպտեմբերի 19, ք. Երևան