«ՀԱՅԱՍՏԱՆ» ԱՌԵՎՏՐԻ ԿԵՆՏՐՈՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐ» ՓԲԸ փոխանակման կետին (լիցենզիա թիվ 744) թիվ 1 մասնաճյուղի լիցենզիա տրամադրելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 146 Ա
 17.08.2018

«ՀԱՅԱՍՏԱՆ» ԱՌԵՎՏՐԻ ԿԵՆՏՐՈՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐ» ՓԲԸ փոխանակման կետին (լիցենզիա թիվ 744) թիվ 1 մասնաճյուղի լիցենզիա տրամադրելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 9-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2018 թվականի օգոստոսի 15-ի թիվ 32 արձանագրություն) և քննարկելով «ՀԱՅԱՍՏԱՆ» ԱՌԵՎՏՐԻ ԿԵՆՏՐՈՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐ» ՓԲԸ-ի 12.07.2018թ., 26.07.2018թ., 02.08.2018թ., 08.08.2018թ. միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ  է .

  1. «ՀԱՅԱՍՏԱՆ» ԱՌԵՎՏՐԻ ԿԵՆՏՐՈՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐ» ՓԲԸ փոխանակման կետին տրամադրել թիվ 1 մասնաճյուղի լիցենզիա` ՀՀ, ք. Երևան, Արաբկիր, Հր. Քոչարի փողոց թիվ 2ա հասցեում գործունեություն իրականացնելու համար:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ     Արթուր Ջավադյան

2018 թ. օգոստոս 22, ք. Երևան