«ՏԵՐ-ԵՍԱՅԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 300 լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 145 Ա
 17.08.2018

«ՏԵՐ-ԵՍԱՅԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 300 լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի «ժգ» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2017թ. փետրվարի 3-ի թիվ 32-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գրավատնային գործունեության լիցենզավորման կարգի» 22-րդ կետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2018 թվականի օգոստոսի 15-ի թիվ 32 արձանագրություն) և հաշվի առնելով «ՏԵՐ-ԵՍԱՅԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2018 թվականի հուլիսի 30-ին ՀՀ Կենտրոնական բանկ ներկայացված գրությունը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ  է .

  1. Կասեցնել «ՏԵՐ-ԵՍԱՅԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 300 լիցենզիայի (տրված՝ 29.07.2015թ.) գործողությունը՝ 6 ամիս ժամկետով:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ     Արթուր Ջավադյան

2018 թ. օգոստոս 17, ք. Երևան