«Խաչատուր Պետրոսյան» ՍՊԸ-ին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 801 լիցենզիան վերաձևակերպելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 144 Ա
17.08.2018
«Խաչատուր Պետրոսյան» ՍՊԸ-ին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 801 լիցենզիան վերաձևակերպելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 35-րդ և 36-րդ կետերը, հաշվի առնելով «Խաչատուր Պետրոսյան» ՍՊԸ 25.07.2018թ., 30.07.2018թ. և 03.08.2018թ. միջնորդագրերը և կից փաստաթղթերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2018 թվականի օգոստոսի 8-ի թիվ 31 արձանագրություն) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
- Վերաձևակերպել «Խաչատուր Պետրոսյան» ՍՊԸ-ին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 801 լիցենզիան` կապված ընկերության անվանափոխության և գտնվելու վայրի հասցեափոխության հետ (նոր անվանումն է՝ «ԷՅՋ ՓԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ, նոր իրավաբանական հասցեն է՝ ՀՀ, ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա համայնք, Անդրանիկի փող., 34/5)։
- Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2018 թ. օգոստոս 22, ք. Երևան