«ՈՍԿԵ ԿԱՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը արտարժույթի առուվաճառքի լիցենզիա տրամադրելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 127 Ա
 20.07.2018

«ՈՍԿԵ ԿԱՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը արտարժույթի առուվաճառքի լիցենզիա տրամադրելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 9-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (18.07.2018թ. արձանագրություն թիվ 28) և քննարկելով «ՈՍԿԵ ԿԱՐ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 10.07.18թ., 16.07.2018թ. և 19.07.2018թ. ներկայացրած միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը 

Ո ր ո շ ու մ  է .

  1. «ՈՍԿԵ ԿԱՐ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել արտարժույթի առուվաճառքի լիցենզիա` ՀՀ, ք. Երևան, Տիչինայի փող. 29/2 և 29/3 հասցեներում գործունեություն իրականացնելու համար:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ     Արթուր Ջավադյան

2018 թ. հուլիսի 26, ք. Երևան