«ՊԱՐ-ԱՐՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը արտարժույթի առուվաճառքի լիցենզիա և մասնաճյուղի լիցենզիա տրամադրելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 114 Ա
 06.07.2018

«ՊԱՐ-ԱՐՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը արտարժույթի առուվաճառքի լիցենզիա և մասնաճյուղի լիցենզիա տրամադրելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 9-րդ կետը, հաշվի առնելով ՀՀ կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2018 թվականի հուլիսի 4-ի թիվ 26 արձանագրություն) և քննարկելով «ՊԱՐ-ԱՐՏ» ՍՊԸ-ի 2018 թվականի հունիսի 22-ի և 2018 թվականի հուլիսի 4-ի միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը 

Ո ր ո շ ու մ  է.

  1. «ՊԱՐ-ԱՐՏ» ՍՊԸ-ին տրամադրել արտարժույթի առուվաճառքի լիցենզիա` ՀՀ, ք. Երևան, Աջափնյակ, Մարգարյան 23/6 հասցեում գործունեություն իրականացնելու համար:
  2. «ՊԱՐ-ԱՐՏ» ՍՊԸ-ի թիվ 1 մասնաճյուղին տրամադրել արտարժույթի առուվաճառքի լիցենզիա` ՀՀ, ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Անդրանիկի 148/2 հասցեում գործունեություն իրականացնելու համար:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ     Արթուր Ջավադյան

2018 թ. հուլիսի 12, ք. Երևան