Ա/Ձ Հովհաննես Ղազարյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 345 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 113 Ա
 06.07.2018

Ա/Ձ Հովհաննես Ղազարյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 345 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 36-րդ կետը, հաշվի առնելով ՀՀ կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2018 թվականի հուլիսի 4-ի թիվ 26 արձանագրություն) և քննարկելով Ա/Ձ Հովհաննես Ղազարյանի 2018 թվականի հունիսի 21-ի և 2018 թվականի հունիսի 22-ի միջնորդագրերը և կից փաստաթղթերը` ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ  է .

  1. Վերաձևակերպել Ա/Ձ Հովհաննես Ղազարյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 345 լիցենզիան` կապված փոխանակման կետի գործունեության հասցեի անվանափոխության հետ (նոր անվանումն է՝ ՀՀ, ք. Գյումրի, Սպանդարյան փողոց N19/6):
  2. Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ     Արթուր Ջավադյան

2018 թ. հուլիսի 12, ք. Երևան