Ա/Ձ Ռուբեն Հովհաննիսյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 643 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 112 Ա
 06.07.2018

Ա/Ձ Ռուբեն Հովհաննիսյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 643 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 36-րդ կետը, հաշվի առնելով Ա/Ձ Ռուբեն Հովհաննիսյանի՝ 2018 թվականի հունիսի 28-ի միջնորդագիրը և կից փաստաթղթերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2018 թվականի հուլիսի 4-ի թիվ 26 արձանագրություն) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ  է.

  1. Վերաձևակերպել Ա/Ձ Ռուբեն Հովհաննիսյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 643 լիցենզիան` կապված Ռուբեն Հովհաննիսյանի անձնագրային տվյալների փոփոխության հետ:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ     Արթուր Ջավադյան

2018 թ. հուլիսի 12, ք. Երևան