«ԱԼԵՔՍ ՀՈԼԴԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 823/11 և 823/13 լիցենզիաներն ուժը կորցրած ճանաչելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 110 Ա
06.07.2018
«Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ-ին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 823/11 և 823/13 լիցենզիաներն ուժը կորցրած ճանաչելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 53-րդ կետի 4-րդ ենթակետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունները (2018 թվականի հուլիսի 4-ի թիվ 26 արձանագրություն) և «Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ-ի 2018 թվականի հունիսի 22-ի միջնորդագիրն ու կից փաստաթղթերը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
- Ուժը կորցրած ճանաչել «Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ-ին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 823/11 և 823/13 լիցենզիաները:
- Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2018 թ. հուլիսի 6, ք. Երևան