«ՈՍԿԵ ԱԳԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փոխանակման կետին (լիցենզիա թիվ 829) թիվ 2 և թիվ 3 մասնաճյուղերի լիցենզիաներ տրամադրելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 100 Ա
 22.06.2018

«ՈՍԿԵ ԱԳԱ» ՍՊԸ փոխանակման կետին (լիցենզիա թիվ 829) թիվ 2 և թիվ 3 մասնաճյուղերի լիցենզիաներ տրամադրելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 9-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2017 թվականի հունիսի 20-ի թիվ 24 արձանագրություն) և քննարկելով «ՈՍԿԵ ԱԳԱ» ՍՊԸ 2018 թվականի մայիսի 25-ի միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ  է .

  1. «ՈՍԿԵ ԱԳԱ» ՍՊԸ փոխանակման կետին տրամադրել թիվ 2 մասնաճյուղի լիցենզիա` ՀՀ, ք. Երևան, Նոր Նորք, Ն․ Ստեփանյան փողոց, 44/4 շենք, 48 կառուցվող կիսանկուղային տարածք հասցեում գործունեություն իրականացնելու համար:
  2. «ՈՍԿԵ ԱԳԱ» ՍՊԸ փոխանակման կետին տրամադրել թիվ 3 մասնաճյուղի լիցենզիա` ՀՀ, ք. Երևան, Ավան, Դուշանբեի փողոց, 7/7 հասցեում գործունեություն իրականացնելու համար:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ    Ներսես Երիցյան

2018 թ. հունիսի 27, ք. Երևան