«ՄԻԿՐՈ ԿԱՊԻՏԱԼ ՀԱՅԱՍՏԱՆ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերությունը գրանցելու և լիցենզավորելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 99 Ա
 22.06.2018

«ՄԻԿՐՈ ԿԱՊԻՏԱԼ ՀԱՅԱՍՏԱՆ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերությունը գրանցելու և լիցենզավորելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «ժզ» կետը, «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հուլիսի 1-ի թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» Կանոնակարգ 13-ի 3-րդ գլուխը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2018 թվականի հունիսի 13-ի թիվ 23 արձանագրություն), «ՄԻԿՐՈ ԿԱՊԻՏԱԼ ՀԱՅԱՍՏԱՆ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության հիմնադրի՝ «Միկրո Կապիտալ» ՍՊԸ-ի կողմից (ի դեմս վերջինիս կողմից լիազորված անձ Վանիկ Մարգարյանի) 18.12.2017թ., 16.01.2018թ., 26.01.2018թ., 28.02.2018թ., 27.03.2018թ., 03.05.2018թ., 22.05.2018թ. և 11.06.2018թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ  է . 

  1. Գրանցել և լիցենզավորել «ՄԻԿՐՈ ԿԱՊԻՏԱԼ ՀԱՅԱՍՏԱՆ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերությունը:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ    Ներսես Երիցյան

2018 թ. հունիսի 27, ք. Երևան