«ՄԵԼՔՈՆՅԱՆՍ ԿՈՄՊԱՆԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը գրավատնային գործունեության լիցենզիա տրամադրելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 94 Ա
08.06.2018
«ՄԵԼՔՈՆՅԱՆՍ ԿՈՄՊԱՆԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը գրավատնային գործունեության լիցենզիա տրամադրելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «ժզ» կետը, «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ և 6-րդ մասերը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2017թ. փետրվարի 3-ի թիվ 32-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գրավատնային գործունեության լիցենզավորման կարգի» 4-րդ կետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2018 թվականի հունիսի 6-ի թիվ 22 արձանագրություն) և հաշվի առնելով «ՄԵԼՔՈՆՅԱՆՍ ԿՈՄՊԱՆԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2018 թվականի մայիսի 7-ին, 2018 թվականի մայիսի 29-ին, 2018 թվականի հունիսի 1-ին և 2018 թվականի հունիսի 5-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված հայտն ու կից փաստաթղթերը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
- Տրամադրել «ՄԵԼՔՈՆՅԱՆՍ ԿՈՄՊԱՆԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ ՀՀ, ք. Երեւան, Կենտրոն, Ագաթանգեղոսի փող. 7 շենք, 285/1 տարածք հասցեում գրավատնային գործունեության լիցենզիա` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական տուրքը պետական բյուջե վճարելուց և վճարումը հավաստող փաստաթուղթը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացնելուց հետո:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյան
2018 թ. հունիսի 12, ք. Երևան