«ԱՆԵԼԻՔ ԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերության բանկային գործունեության թիվ 9 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 91 Ա
 31.05.2018

«ԱՆԵԼԻՔ ԲԱՆԿ» Փակ Բաժնետիրական Ընկերության բանկային գործունեության թիվ 9 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հիմք  ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի թիվ 145 Ն որոշմամբ հաստատված «Բանկային գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» կանոնակարգ 1-ի 222-րդ կետի 4-րդ ենթակետը, 226-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2018 թվականի մայիսի 30-ի թիվ 21 արձանագրություն) և «ԱՆԵԼԻՔ ԲԱՆԿ» Փակ Բաժնետիրական Ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված` 2018 թվականի մայիսի 10-ի միջնորդագիրը և կից փաստաթղթերը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ  է .

  1. Վերաձևակերպել «ԱՆԵԼԻՔ ԲԱՆԿ» Փակ Բաժնետիրական Ընկերությանը տրամադրված բանկային գործունեության թիվ 9 լիցենզիան՝ պայմանավորված «ԱՆԵԼԻՔ ԲԱՆԿ» Փակ Բաժնետիրական Ընկերության ֆիրմային անվանման՝ որպես «ԱյԴի Բանկ» Փակ Բաժնետիրական Ընկերություն փոփոխության հետ:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ     Արթուր Ջավադյան

2018 թ. մայիսի 31, ք. Երևան