«ԳՐԵՅՐՈՈՒԶ ՄԵԴ» փակ ոչ հրապարակային պայմանագրային մասնագիտացված ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 90 Ա
31.05.2018
«ԳՐԵՅՐՈՈՒԶ ՄԵԴ» փակ ոչ հրապարակային պայմանագրային մասնագիտացված ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «իթ» կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածը, «Ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների առցանց գրանցման ընթացակարգ» կանոնակարգ 10/29-ի 26-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2018 թվականի մայիսի 30-ի թիվ 21 արձանագրություն) և քննարկելով «ԳՐԵՅՐՈՈՒԶ ՄԵԴ» փակ ոչ հրապարակային պայմանագրային մասնագիտացված ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու համար «ԳՐԵՅՐՈՈՒԶ ԿԱՊԻՏԱԼ» փակ բաժնետիրական ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված 2018 թվականի մայիսի 18-ի և մայիսի 30-ի միջնորդագրերը և կից փաստաթղթերը ` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
- Գրանցել «ԳՐԵՅՐՈՈՒԶ ՄԵԴ» փակ ոչ հրապարակային պայմանագրային մասնագիտացված ներդրումային ֆոնդի կանոնները:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2018 թ. մայիսի 31, ք. Երևան