«ՈՒԱՅԹ ՍՈԼԻՏԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե 100 լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 88 Ա
 25.05.2018

«ՈՒԱՅԹ ՍՈԼԻՏԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության իրականացման
 թիվ ԳԳ-Ե 100
լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի «ժգ» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2017 թվականի փետրվարի 3-ի թիվ 32-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գրավատնային գործունեության լիցենզավորման կարգի» 22-րդ կետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2018 թվականի մայիսի 23-ի թիվ 20 արձանագրություն) և հաշվի առնելով «ՈՒԱՅԹ ՍՈԼԻՏԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2018 թվականի ապրիլի 27-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված գրությունը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ  է .

  1. Կասեցնել «ՈՒԱՅԹ ՍՈԼԻՏԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե 100 լիցենզիայի (տրված՝ 09.2005թ.) գործողությունը՝ մինչև 08.10.2018թ.:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ    Վախթանգ Աբրահամյան

2018 թ. մայիսի 31, ք. Երևան