«Կապիտալ Ասեթ Մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերության «Արարատ թեքնոլոջի ԿԱՄ-Փի ֆանդ I» ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 87 Ա
 25.05.2018

«Կապիտալ Ասեթ Մենեջմենթ» փակ բաժնետիրական  ընկերության «Արարատ թեքնոլոջի ԿԱՄ-Փի ֆանդ I» ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «իթ» կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածը, «Ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների առցանց գրանցման ընթացակարգ» կանոնակարգ 10/29-ի 26-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2018 թվականի մայիսի 23-ի թիվ 20 արձանագրություն) և քննարկելով «Կապիտալ Ասեթ Մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերության «Արարատ Թեքնոլոջի ԿԱՄ-Փի Ֆանդ I» ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու համար «Կապիտալ Ասեթ Մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերության կողմից 2018 թվականի մայիսի 15-ին և 2018 թվականի մայիսի 25-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը և կից փաստաթղթերը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ  է.

  1. Գրանցել «Կապիտալ Ասեթ Մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերության «Արարատ Թեքնոլոջի ԿԱՄ-Փի Ֆանդ I» ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները։
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ    Վախթանգ Աբրահամյան

2018 թ. մայիսի 30, ք. Երևան