«Ֆինռայս» ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 85 Ա
25.05.2018
«Ֆինռայս» ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «իթ» կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածը, «Ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների առցանց գրանցման ընթացակարգ» կանոնակարգ 10/29-ի 26-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2018 թվականի մայիսի 23-ի թիվ 20 արձանագրություն) և քննարկելով «Ֆինռայս» ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու համար «ՖԻՆՌԱՅՍ» Փակ բաժնետիրական ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված՝ 2017 թվականի հոկտեմբերի 2-ի, 2017 թվականի հոկտեմբերի 5-ի, 2017 թվականի նոյեմբերի 10-ի, 2018 թվականի մարտի 14-ի, 2018 թվականի մայիսի 14-ի, 2018 թվականի մայիսի 22-ի և 2018 թվականի մայիսի 24-ի միջնորդագրերը և կից փաստաթղթերը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
- Գրանցել «Ֆինռայս» ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյան
2018 թ. մայիսի 30, ք. Երևան