Ա/Ձ Հենրիկ Կարապետյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի փոխանակման կետի թիվ 488 լիցենզիան վերաձևակերպելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 83 Ա
25.05.2018
Ա/Ձ Հենրիկ Կարապետյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի փոխանակման կետի թիվ 488 լիցենզիան վերաձևակերպելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 36-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2018 թվականի մայիսի 23-ի թիվ 20 արձանագրություն) և քննարկելով Ա/Ձ Հենրիկ Կարապետյանի՝ 2018 թվականի ապրիլի 7-ի, 2018 թվականի ապրիլի 10-ի, 2018 թվականի մայիսի 10-ի, 2018 թվականի մայիսի 15-ի և 2018 թվականի մայիսի 21-ի միջնորդագրերը և կից փաստաթղթերը` ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
- Վերաձևակերպել Ա/Ձ Հենրիկ Կարապետյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 448 լիցենզիան` կապված անձնական տվյալների փոփոխման և փոխանակման կետի գործունեության հասցեի անվանափոխության հետ (նոր անվանումն է՝ ՀՀ, ք. Գյումրի, Սպանդարյան փողոց 19/8 առևտրի սրահ):
- Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյան
2018 թ. մայիսի 30, ք. Երևան