«ԱՍ ՄԱՍՏԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 305 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 82 Ա
 25.05.2018

«ԱՍ ՄԱՍՏԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 305 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «իթ» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2017 թվականի փետրվարի 3-ի թիվ 32-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գրավատնային գործունեության լիցենզավորման կարգի» 14-րդ կետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2018 թվականի մայիսի 23-ի թիվ 20 արձանագրություն) և հաշվի առնելով «ԱՍ ՄԱՍՏԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2018 թվականի մայիսի 10-ին և 2018 թվականի մայիսի 15-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված գրությունները՝ կապված գրավադրված մեծածավալ գույքի պահպանության համար նախատեսված տարածքի շահագործումը դադարեցնելու հետ (ՀՀ, Արարատի մարզ, Արգավանդ, Երկաթգծի 4-րդ փողոց 29)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ  է .

  1. Վերաձևակերպել «ԱՍ ՄԱՍՏԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 305 (տրված՝ 11.2015թ.) լիցենզիան:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ    Վախթանգ Աբրահամյան

2018 թ. մայիսի 30, ք. Երևան