«Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերությանը «Յունիստրիմ» («UNISTREAM») արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն տրամադրելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 76 Ա
 25.05.2018

«Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերությանը «Յունիստրիմ» («UNISTREAM»)  արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն տրամադրելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «իթ» կետը, «Վճարահաշվարկային hամակարգերի և վճարահաշվարկային  կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածը և 8-րդ հոդվածի 2-րդ մասը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2018 թվականի մայիսի 23-ի թիվ 20 արձանագրություն) և քննարկելով «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության 2017 թվականի օգոստոսի 31-ի, 2017 թվականի սեպտեմբերի 22-ի, 2017 թվականի դեկտեմբերի 13-ի, 2018 թվականի հունվարի 19-ի, 2018 թվականի հունվարի 26-ի, 2018 թվականի ապրիլի 17-ի և 2018 թվականի մայիսի 22-ի միջնորդագրերը և կից փաստաթղթերը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ո ւ մ  է.

  1. Տրամադրել «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերությանը «Յունիստրիմ» («UNISTREAM») արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ    Վախթանգ Աբրահամյան

2018 թ. մայիսի 30, ք. Երևան