Ա/Ձ Վարդան Վարդազարյանի արտարժույթի առուվաճառքի թիվ 503 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 63 Ա
 11.05.2018

Ա/Ձ Վարդան Վարդազարյանի արտարժույթի առուվաճառքի թիվ 503 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138 Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 9-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2018 թվականի մայիսի 8-ի թիվ 18 արձանագրություն) և քննարկելով Ա/Ձ Վարդան Վարդազարյան փոխանակման կետի՝ 2018 թվականի մարտի 23-ի, 2018 թվականի ապրիլի 5-ի, 2018 թվականի ապրիլի 10-ի և 2018 թվականի ապրիլի 19-ի միջնորդագրերը և կից փաստաթղթերը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ  է .

  1. Վերաձևակերպել Ա/Ձ Վարդան Վարդազարյան փոխանակման կետի թիվ 503 լիցենզիան՝ կապված փոխանակման կետի գործունեության վայրի փոփոխության հետ (նոր հասցե՝ ՀՀ, մարզ Արմավիր, ք. Վաղարշապատ, Մայակովսկու փողոց 7 խանութ):
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ     Արթուր Ջավադյան

2018 թ. մայիսի 15, ք. Երևան