«ՍՄԱՐՏ ԻՆՎԵՍՏՄԵՆՏՍ ՖՈՆԴ» ոչ հրապարակային, բաց, պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 61 Ա
11.05.2018
«ՍՄԱՐՏ ԻՆՎԵՍՏՄԵՆՏՍ ՖՈՆԴ» ոչ հրապարակային, բաց, պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների գրանցման մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «իթ» կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածը, «Ներդրումային ֆոնդի (ֆոնդի կանոնների) գրանցումը, օտարերկրյա ներդրումային ֆոնդի արժեթղթերը Հայաստանի Հանրապետությունում վաճառելու համար նախնական թույլտվություն տրամադրելու կարգն ու պայմանները» կանոնակարգ 10/11-ի 29-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2018 թվականի մայիսի 8-ի թիվ 18 արձանագրություն) և քննարկելով «ՍՄԱՐՏ ՕՖՖԵՌՍ» ՓԲԸ-ի կողմից «ՍՄԱՐՏ ԻՆՎԵՍՏՄԵՆՏՍ ՖՈՆԴ» ոչ հրապարակային, բաց, պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները գրանցելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված 2018 թվականի ապրիլի 5-ի, 2018 թվականի ապրիլի 6-ի, 2018 թվականի ապրիլի 10-ի, 2018 թվականի ապրիլի 13-ի, 2018 թվականի ապրիլի 23-ի, 2018 թվականի մայիսի 4-ի և 2018 թվականի մայիսի 10-ի միջնորդագրերը և կից փաստաթղթերը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
- Գրանցել «ՍՄԱՐՏ ԻՆՎԵՍՏՄԵՆՏՍ ՖՈՆԴ» ոչ հրապարակային, բաց, պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնները:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2018 թ. մայիսի 15, ք. Երևան