«ԿՐԵԴԻՏ ԳՈԼԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության լիցենզիա ստանալու հայտը մերժելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 59 Ա
27.04.2018
«ԿՐԵԴԻՏ ԳՈԼԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության լիցենզիա ստանալու հայտը մերժելու մասին
«ԿՐԵԴԻՏ ԳՈԼԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (այսուհետ նաև` Ընկերություն) 03.04.2018թ. գրությունով դիմել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ` ՀՀ, ք. Երեւան, Կենտրոն, Ագաթանգեղոսի փող. 7շ., 285/1 տարածք հասցեում գրավատնային գործունեության լիցենզիա ստանալու համար:
«ԿՐԵԴԻՏ ԳՈԼԴ» ՍՊԸ կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված վարկավորման ընդհանուր պայմանները հակասում են Հայաստանի Հանրապետության օրենքներին կամ դրանցում ներառված են պայմաններ, որոնք կարող են վարկառուներին վնաս պատճառել, մասնավորապես.
«ԿՐԵԴԻՏ ԳՈԼԴ» ՍՊԸ վարկավորման ընդհանուր պայմանների 5.3 կետով սահմանված տույժի չափը հակասում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին:
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածը, «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2017 թվականի փետրվարի 3-ի թիվ 32 Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գրավատնային գործունեության լիցենզավորման կարգի» 4-րդ և 6-րդ կետերը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2018 թվականի ապրիլի 25-ի թիվ 16 արձանագրություն) և քննարկելով «ԿՐԵԴԻՏ ԳՈԼԴ» ՍՊԸ կողմից 2018 թվականի ապրիլի 3-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված հայտն ու կից փաստաթղթերը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
- Մերժել «ԿՐԵԴԻՏ ԳՈԼԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված՝ ՀՀ, ք. Երեւան, Կենտրոն, Ագաթանգեղոսի փող. 7շ., 285/1 տարածք հասցեում գրավատնային գործունեության լիցենզիա ստանալու հայտը:
- Սույն որոշումը սահմանված կարգով կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2018 թ. ապրիլի 27, ք. Երևան