«Էվերեստ» համատեղ ձեռնարկություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 552 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 54 Ա
27.04.2018
«Էվերեստ» համատեղ ձեռնարկություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 552 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» կետը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 53-րդ կետի 4-րդ ենթակետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2018 թվականի ապրիլի 18-ի թիվ 15 արձանագրություն) և «Էվերեստ» համատեղ ձեռնարկություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2018 թվականի ապրիլի 9-ի միջնորդագիրը և կից փաստաթղթերը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
- Ուժը կորցրած ճանաչել «Էվերեստ» համատեղ ձեռնարկություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 552 լիցենզիան:
- Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2018 թ. ապրիլի 27, ք. Երևան