«ՆՈՐՄԱՆ ԿՐԵԴԻՏ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության պետական գրանցման և լիցենզավորման դիմումների քննության կասեցված ժամկետը վերսկսելու, պետական գրանցման և լիցենզավորման մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 53 Ա
 27.04.2018

«ՆՈՐՄԱՆ ԿՐԵԴԻՏ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության պետական գրանցման և լիցենզավորման դիմումների քննության կասեցված ժամկետը վերսկսելու և «Նորման կրեդիտ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության պետական գրանցման և լիցենզավորման մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «ժզ» կետը, «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հուլիսի 1-ի թիվ 194-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպության գործունեության ոլորտում լիցենզավորման, գրանցման, համաձայնության և թույլտվության տրամադրման, մասնագիտական համապատասխանության ստուգման և որակավորման կարգերը» Կանոնակարգ 13-ի 3-րդ գլուխը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 13.03.2018թ.-ի թիվ 08 ԾՕՀ Ա որոշումը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2018 թվականի ապրիլի 25-ի թիվ 16 արձանագրություն)  և «ՆՈՐՄԱՆ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ հիմնադիր «ՕԴԵՆՍՍՆՈՒՍ ԷՅ ԲԻ» ՍՊԸ կողմից 25.12.2017թ., 09.01.2018թ., 02.02.2018թ., 13.02.2018թ. և 25.04.2018թ. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված միջնորդագրերը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ  է . 

  1. Վերսկսել «ՆՈՐՄԱՆ ԿՐԵԴԻՏ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության պետական գրանցման և լիցենզավորման դիմումների քննության կասեցված ժամկետը:
  2. Գրանցել և լիցենզավորել «ՆՈՐՄԱՆ ԿՐԵԴԻՏ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերությունը:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ     Արթուր Ջավադյան

2018 թ. մայիսի 4, ք. Երևան