«Ինվեսթմենթ Քոմիթի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Սպրինտ պայմանագրային ոչ հրապարակային միջակայքային ներդրումային ֆոնդ»-ի կանոնները գրանցելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 46 Ա
13.04.2018
«Ինվեսթմենթ Քոմիթի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Սպրինտ պայմանագրային ոչ հրապարակային միջակայքային ներդրումային ֆոնդ»-ի կանոնները գրանցելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «իթ» կետը, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածը, «Ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի կանոնների առցանց գրանցման ընթացակարգ» կանոնակարգ 10/29-ի 26-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2018 թվականի ապրիլի 11-ի թիվ 14 արձանագրություն) և քննարկելով «Ինվեսթմենթ Քոմիթի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Սպրինտ պայմանագրային ոչ հրապարակային միջակայքային ներդրումային ֆոնդ»-ի կանոնները գրանցելու համար «Ինվեսթմենթ Քոմիթի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված 2018 թվականի մարտի 27-ի, 2018 թվականի ապրիլի 10-ի և 2018 թվականի ապրիլի 11-ի միջնորդագրերը և կից փաստաթղթերը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է.
- Գրանցել «Ինվեսթմենթ Քոմիթի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Սպրինտ պայմանագրային ոչ հրապարակային միջակայքային ներդրումային ֆոնդ»-ի կանոնները:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյան
2018 թ. ապրիլի 17, ք. Երևան