«ԳՐԱՎԻՉ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 132 լիցենզիայի կասեցված գործողությունը վերսկսելու և լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 45 Ա
 30.03.2018

«ԳՐԱՎԻՉ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 132 լիցենզիայի կասեցված գործողությունը վերսկսելու և լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «իթ» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2017թ. փետրվարի 3-ի թիվ 32-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գրավատնային գործունեության լիցենզավորման կարգի» 14-րդ կետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2018 թվականի մարտի 28-ի թիվ 12 արձանագրություն) և հաշվի առնելով «ԳՐԱՎԻՉ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2018 թվականի մարտի 19-ին և 2018 թվականի մարտի 28-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված հայտն ու կից փաստաթղթերը՝ կապված գրավատան լիցենզիայի կասեցված գործողությունը վերսկսելու և գործունեության վայրի հասցեափոխության հետ (նոր հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Պարոնյան 6 շենքի, թիվ 22 տարածք)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ  է .

  1. Վերսկսել «ԳՐԱՎԻՉ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության թիվ ԳԳ֊Ե 132 լիցենզիայի (տրված՝04.2008թ.) կասեցված գործողությունը:
  2. Վերաձևակերպել «ԳՐԱՎԻՉ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության թիվ ԳԳ֊Ե 132 (տրված՝ 04.2008թ.) լիցենզիան:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ    Ներսես Երիցյան

2018 թ. ապրիլի 17, ք. Երևան