Ա/Ձ Վարդան Բաղդասարյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի փոխանակման կետի թիվ 332 լիցենզիան վերաձևակերպելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 43 Ա
30.03.2018
Ա/Ձ Վարդան Բաղդասարյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի փոխանակման կետի թիվ 332 լիցենզիան վերաձևակերպելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 36-րդ կետը, հաշվի առնելով Ա/Ձ Վարդան Բաղդասարյանի 14.03.2018թ. և 20.03.2018թ. միջնորդագրերը և կից փաստաթղթերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2018 թվականի մարտի 28-ի թիվ 12 արձանագրություն)՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է.
- Վերաձևակերպել Ա/Ձ Վարդան Բաղդասարյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 332 լիցենզիան` կապված անձնական տվյալների փոփոխման և փոխանակման կետի գործունեության հասցեի անվանափոխության հետ (նոր անվանումն է՝ ՀՀ, ք. Տաշիր, Երևանյան փողոց, թաղամաս 6, թիվ 196/1):
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյան
2018 թ. ապրիլի 7, ք. Երևան