Ա/Ձ Արիստակես Աթոյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 424 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 42 Ա
 30.03.2018

Ա/Ձ Արիստակես Աթոյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 424 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» կետը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 53-րդ կետի 4-րդ ենթակետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2018 թվականի մարտի 21-ի թիվ 11 արձանագրություն) և Ա/Ձ Արիստակես Աթոյանի 2018 թվականի փետրվարի 5-ի, 2018 թվականի փետրվարի 8-ի և 2018 թվականի մարտի 5-ի դիմումները և կից փաստաթղթերը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ  է .

  1. Ուժը կորցրած ճանաչել Ա/Ձ Արիստակես Աթոյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 424 լիցենզիան:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ    Ներսես Երիցյան

2018 թ. մարտի 30, ք. Երևան