Ա/Ձ Համլետ Ասատրյանի արտարժույթի առուվաճառքի թիվ 270 լիցենզիան վերաձևակերպելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 30 Ա
16.03.2018
Ա/Ձ Համլետ Ասատրյանի արտարժույթի առուվաճառքի թիվ 270 լիցենզիան վերաձևակերպելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138 Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 9-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2018 թվականի մարտի 14-ի թիվ 10 արձանագրություն) և քննարկելով Ա/Ձ Համլետ Ասատրյան փոխանակման կետի՝ 2018 թվականի փետրվարի 23-ի, 2018 թվականի փետրվարի 27-ի և 2018 թվականի մարտի 6-ի միջնորդագրերը և կից փաստաթղթերը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
- Վերաձևակերպել Ա/Ձ Համլետ Ասատրյան փոխանակման կետի թիվ 270 լիցենզիան՝ կապված փոխանակման կետի գործունեության վայրի փոփոխության հետ (նոր հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Աջափնյակ, Շինարարների փող., 15 շ., 158 տարածք, 156, 156/1, 156/2, 157 ոչ բնակելի տարածքներ):
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյան
2018 թ. մարտի 20, ք. Երևան