«ԻՆՎԵՆՏ ՍԵՐՎԻՍ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 301 լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 17 Ա
16.02.2018
«ԻՆՎԵՆՏ ՍԵՐՎԻՍ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 301 լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի «ժգ» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2017թ. փետրվարի 3-ի թիվ 32-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գրավատնային գործունեության լիցենզավորման կարգի» 22-րդ կետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2018 թվականի փետրվարի 7-ի թիվ 5 արձանագրություն) և հաշվի առնելով «ԻՆՎԵՆՏ ՍԵՐՎԻՍ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2018 թվականի հունվարի 15-ին և 2018 թվականի փետրվարի 1-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված գրությունները՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
- Կասեցնել «ԻՆՎԵՆՏ ՍԵՐՎԻՍ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրավատնային գործունեության թիվ ԳԳ-Ե 301 լիցենզիայի (տրված՝ 08.2015թ.) գործողությունը՝ մինչև 01.07.2018թ.:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյան
2018 թ. փետրվարի 16, ք. Երևան