«ԲԻԶՆԵՍ ԿՐԵԴԻՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը գրավատնային գործունեության լիցենզիա տրամադրելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 16 Ա
16.02.2018
«ԲԻԶՆԵՍ ԿՐԵԴԻՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը գրավատնային գործունեության
լիցենզիա տրամադրելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի «ժզ» կետը, «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ և 6-րդ մասերը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2017թ. փետրվարի 3-ի թիվ 32-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գրավատնային գործունեության լիցենզավորման կարգի» 4-րդ կետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2018 թվականի փետրվարի 7-ի թիվ 5 արձանագրություն) և հաշվի առնելով «ԲԻԶՆԵՍ ԿՐԵԴԻՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2017 թվականի դեկտեմբերի 1-ին, 2017 թվականի դեկտեմբերի 25-ին, 2018 թվականի հունվարի 8-ին, 2018 թվականի հունվարի 24-ին և 2018 թվականի հունվարի 31-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված հայտն ու կից փաստաթղթերը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է .
- Տրամադրել «ԲԻԶՆԵՍ ԿՐԵԴԻՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ ՀՀ, ք. Երևան, Հակոբյան 1 շ. 1 ոչ բնակելի տարածք հասցեում գրավատնային գործունեության լիցենզիա` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական տուրքը պետական բյուջե վճարելուց և վճարումը հավաստող փաստաթուղթը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացնելուց հետո:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյան
2018 թ. փետրվարի 20, ք. Երևան