«ՌԵՋԵՆԹՍ ԿԱՊԻՏԱԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի թիվ 50 լիցենզիան վերաձևակերպելու մասին
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհուրդ
Որոշում թիվ 10 Ա
02.02.2018
«ՌԵՋԵՆԹՍ ԿԱՊԻՏԱԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի թիվ 50 լիցենզիան վերաձևակերպելու մասին
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 4-ի թիվ 135-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի գործունեության լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 12-ի 9-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2018 թվականի հունվարի 31-ի թիվ 4 արձանագրություն), «ՌԵՋԵՆԹՍ ԿԱՊԻՏԱԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2018 թվականի հունվարի 16-ի, 2018 թվականի հունվարի 19-ի, 2018 թվականի հունվարի 29-ի միջնորդագրերը և կից փաստաթղթերը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Ո ր ո շ ու մ է.
- Վերաձևակերպել «ՌԵՋԵՆԹՍ ԿԱՊԻՏԱԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառքի թիվ 50 լիցենզիան` կապված արժութային դիլեր-բրոքերի գործունեության վայրի փոփոխության հետ:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյան
2018 թ. փետրվարի 8, ք. Երևան