«ՍԵՎ ԿԱԿԱՉ» Ա/Կ-ին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 753 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հայաստանի Հանրապետության
 կենտրոնական բանկի խորհուրդ

Որոշում թիվ 8 Ա
 02.02.2018

«ՍԵՎ ԿԱԿԱՉ» Ա/Կ-ին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 753 լիցենզիան վերաձևակերպելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 9-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2018 թվականի հունվարի 31-ի թիվ 4 արձանագրություն) և քննարկելով «ՍԵՎ ԿԱԿԱՉ» Ա/Կ-ի 2017 թվականի դեկտեմբերի 1-ի և 2018 թվականի հունվարի 12-ի միջնորդագրերը և կից փաստաթղթերը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

Ո ր ո շ ու մ  է .

  1. Վերաձևակերպել «ՍԵՎ ԿԱԿԱՉ» Ա/Կ-ին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 753 լիցենզիան՝ կապված ընկերության վերակազմակերպման, անվանափոխության և գտնվելու վայրի հասցեափոխության հետ:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ     Արթուր Ջավադյան

2018 թ. փետրվարի 8, ք. Երևան